Դիջիպատում 2013

getImageCATDG91B

2013 թվականը ճակատագրական տարի էր ինձ համար: Այն փոխեց կյանքիս ընթացքը: Մի պահ կարծես  նույնիսկ կանգ առավ: Բայց  կյանքը չես կարող կանգնեցնել ու ես  որոշեցի, որ  ուժեղ եմ, որ ընկնելուց հետո կարող եմ ոտքի կանգնել կամ պարտավոր եմ ոտքի կանգնել ու ամեն ինչ սկսել նորից:

Սեպտեմբերի մեկին մտա 5 տարեկաններիս մոտ ու սկսեցի նորից ապրել: Քանի որ մաքուր էջ էի բացել՝ հին բլոգը չցանկացա օգտագործել, փոխարենը որոշեցի նոր բլոգ ստեղծել / https://hamleys.wordpress.com/:
Ի ուրախություն ինձ այն արդեն չի զիջում հին բլոգին այցերի քանակով ՝  8800 մուտք:

Նոր ծնողական համայնք, նոր կոլեկտիվ, նոր դասասենյակ: Ես գոհ եմ մեր համատեղ գործունեության արդյունքներից: Ձեռքբերում եմ համարում

2014-ի գլխավոր անելիքս է ապահովել սահուն անցումն  առաջին դասարան :

Оставьте комментарий