2013 թվականը ճակատագրական տարի էր ինձ համար: Այն փոխեց կյանքիս ընթացքը: Մի պահ կարծես նույնիսկ կանգ առավ: Բայց կյանքը չես կարող կանգնեցնել ու ես որոշեցի, որ ուժեղ եմ, որ ընկնելուց հետո կարող եմ ոտքի կանգնել կամ պարտավոր եմ ոտքի կանգնել ու ամեն ինչ սկսել նորից:
Սեպտեմբերի մեկին մտա 5 տարեկաններիս մոտ ու սկսեցի նորից ապրել: Քանի որ մաքուր էջ էի բացել՝ հին բլոգը չցանկացա օգտագործել, փոխարենը որոշեցի նոր բլոգ ստեղծել / https://hamleys.wordpress.com/:
Ի ուրախություն ինձ այն արդեն չի զիջում հին բլոգին այցերի քանակով ՝ 8800 մուտք:
Նոր ծնողական համայնք, նոր կոլեկտիվ, նոր դասասենյակ: Ես գոհ եմ մեր համատեղ գործունեության արդյունքներից: Ձեռքբերում եմ համարում
- Ծնողների ներառումը, ծեսերին մասնակցությունը,
- ծնողների կողմից էլ. փոստի կիրառումը, բլոգին և ենթակայքին հետևելը,
- 5 տարեկանների առողջ կոլեկտիվի ստեղծումը,
- նախագծային արդյունավետ ուսուցումը,
- ճամփորդությունները,
- աուդիոգրքերի ստեղծումը
- Էլ. ընթերցարանների ստեղծումը,
- TV5- ի հեռարձակումը,
- Բնագիտական փորձերը, տեխնոլոգիական և խոհանոցային գործունեությունը,
- Paint և Word ծրագրերով աշխատելը:
2014-ի գլխավոր անելիքս է ապահովել սահուն անցումն առաջին դասարան :