Մեր քաշն ու հասակը

Անուն,   ազգանուն

Քաշ

Հասակ

Ադամյան Արսեն 25 կգ 122 սմ
Ամիրյան Գևորգ 23կգ 200գր 113   սմ
Արզաքանյան Դավիթ
Բարոյան Ալեքսան 19կգ 800գր 110 սմ
Բարոյան Սամվել 20 կգ 200 գր 112 սմ
Գալոյան Արման 20կգ 115 սմ
Գրիգորյան Տիգրան 20 կգ  200գր 118 սմ
Գևորգյան Արեգ 18 կգ 800գր 112 սմ
Եղիազարյան Լուիզա 17 կգ 300գր 108 սմ
Խալաթյան Անգելինա
Կուրղինյան Զոհրաբ 19 կգ 108 սմ
Հարությունյան Գևորգ 19 կգ 500 գր 114 սմ
Հովհաննիսյան Անգելինա  20 կգ 500 գր  115 սմ
Հովհաննիսյան Մարկ 21կգ 116 սմ
Ղարիբյան Արտուշ 19կգ 110 սմ
Մելիքյան Նատալյա  19 կգ 500 գր  115 սմ
Մհերյան Նորայր 19կգ 112 սմ
Չիտչյան Նարեկ 25 կգ 200 գր 123 սմ
Պետրոսյան Մաքսիմ 16 կգ 900 գր 97 սմ
Սարգսյան Նարեկ
Սաֆարյան Արամե 19 կգ 700 գր 112 սմ
Վերմիշյան Անահիտ 23կգ 112 սմ

Դիջիպատում 2013

getImageCATDG91B

2013 թվականը ճակատագրական տարի էր ինձ համար: Այն փոխեց կյանքիս ընթացքը: Մի պահ կարծես  նույնիսկ կանգ առավ: Բայց  կյանքը չես կարող կանգնեցնել ու ես  որոշեցի, որ  ուժեղ եմ, որ ընկնելուց հետո կարող եմ ոտքի կանգնել կամ պարտավոր եմ ոտքի կանգնել ու ամեն ինչ սկսել նորից:

Սեպտեմբերի մեկին մտա 5 տարեկաններիս մոտ ու սկսեցի նորից ապրել: Քանի որ մաքուր էջ էի բացել՝ հին բլոգը չցանկացա օգտագործել, փոխարենը որոշեցի նոր բլոգ ստեղծել / https://hamleys.wordpress.com/:
Ի ուրախություն ինձ այն արդեն չի զիջում հին բլոգին այցերի քանակով ՝  8800 մուտք:

Նոր ծնողական համայնք, նոր կոլեկտիվ, նոր դասասենյակ: Ես գոհ եմ մեր համատեղ գործունեության արդյունքներից: Ձեռքբերում եմ համարում

2014-ի գլխավոր անելիքս է ապահովել սահուն անցումն  առաջին դասարան :

Տասը պատվիրան ծնողներին

Աղբյուրը՝ «Պարտեզ» ամսագիր

Յանուշ Կորչակ (լեհերեն Janusz Korczak, իսկական անունն է   Henryk Goldszmit, (1878 – 1942) – նշանավոր մանկավարժ, գրող, բժիշկ եւ հասարակական գործիչ: Նացիստական Գերմանիայի կողմից Լեհաստանի օկուպացիայի ընթացքում, Կորչակը հերոսաբար կռվել է Վարշավայի գետտոների երեխաների կյանքի համար, մահացել է Տրեբլինկա գազի կամերաներում իր 200 աշակերտների հետ միասին: Կորչակի մանկավարժական հայացքները բավականին հետաքրքիր են, երբեմն ինչ-որ չափով դժվար ընկալելի, առաջին հայացքից՝ անգամ անընդունելի: Բայց երբ կարդում ես, սկսում ընկալել նրա մտքի տարածքը, զարմանում ես, թե որքան պարզ բաների մասին է խոսքը, որ մենք այդպես էլ չենք տեսնում ու հասկանում:

Տաս պատվիրան ծնողներին

  1. Մի՛ ակնկալիր, որ   երեխադ կլինի այնպիսին, ինչպիսին  դու ես կամ ինչպիսին դու ուզում ես: Օգնի՛ր նրան դառնալ ոչ թե քեզ նման, այլ՝ իր:
  2. Մի՛ պահանջիր երեխայից վարձահատույց լինել ամեն ինչի համար, ինչ  դու տվել ես իրեն: Դու կյանք ես տվել նրան, ինչպե՞ս կարող է նա վարձատրել քեզ: Նա կյանք կտա մեկ ուրիշի, այս ուրիշը՝ երրորդին, և սա երախտագիտության անշրջելի օրենքն է:
  3. Մի՛ թափիր քո վիրավորանքները երեխայի վրա, որպեսզի ծեր տարիքում գլխիդ չտաս, քանի որ՝ ինչ ցանես, այն կհնձես:
  4. Մի՛ վերաբերվիր նրա խնդիրներին բարձրամտորեն: Կյանքը յուրաքանչյուրին տրվում է իր ուժերի չափով, վստահ եղիր, որ նրա համար էլ պակաս դժվար չէ, գուցե՝ ավելի ծանր է, քանի որ նա փորձ չունի:
  5. Մի՛ նվաստացրու:
  6. Մի՛ մոռացիր, որ մարդու ամենակարևոր հանդիպումները  հանդիպումներն են   երեխաների հետ: Ավելի ուշադիր եղիր նրանց նկատմամբ, մենք երբեք չենք կարող իմանալ՝ ում ենք հանդիպում երեխայի մեջ:
  7. Մի՛ տանջիր ինքդ քեզ, եթե ինչ-որ բան չես կարող անել երեխայիդ համար: Հիշի՛ր, որ արվածը, միևնույն է, երեխայի համար բավարար չէ,  միաժամանկ նրա համար ամեն ինչ արվել է:
  8. Երեխան բռնակալ չէ, որը տիրում է քո ողջ կյանքը, նա  միայն մարմնի և արյան պտուղ չէ: Դա այն թանկ սափորն է, որ Կյանքը տվել է քեզ նրա մեջ պահպանելու և զարգացնելու ստեղծագործական կրակը: Այն մոր ու հոր ազատագրված սերն է, որոնց մոտ պետք է աճի ոչ թե սեփական երեխան, այլ՝ ի պահ տրված հոգին:
  9. Կարողացիր սիրել ուրիշի երեխային: Երբեք ուրիշին մի արա այն, որ չես ուզենա անեն քոնին:
  10. Սիրի՛ր քո երեխային ինչպիսին որ կա` անտաղանդ, ձախորդ, մեծահասակ: Ուրախացի՛ր, երբ շփվում ես նրա հետ, քանի որ երեխան —  տոն է,  որ դեռ ձեզ հետ է: